// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

    Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

    Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա
    Մարտ 15, 2019 18:17 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ:

    Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն (DPG), Միջազգային եւ անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ (SWP), ինչպես նաեւ Զաարլանդի համալսարան:

    Խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

     


    Նման թեմաներ

    scroll to top
    //