Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին

    Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին

    Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին
    Հուլիս 17, 2019 13:31 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է «House Democracy Partnership» կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

    Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարեւորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն ու խորհրդարանի օրակարգում գտնվող բարեփոխումները:
    Ֆորումի աշխատանքների առաջին օրը ելույթով հանդես է եկել նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով աշխարհում ժողովրդավարությանը սպառնացող վտանգների մասին:

    Աշխատանքային օրվա ընթացքում հայկական պատվիրակության անդամներն ակտիվ շփումներ են ունեցել ինչպես ԱՄՆ խորհրդարանականների, այնպես էլ շուրջ երկու տասնյակ այլ երկրների իրենց գործընկերների հետ:


    Նման թեմաներ

    scroll to top