Կիրակի , 22 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Արարատ Միրզոյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են արտահերթ ընտրություններին ԵՄ-ի աջակցության հարցը

    Արարատ Միրզոյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են արտահերթ ընտրություններին ԵՄ-ի աջակցության հարցը

    Արարատ Միրզոյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են արտահերթ ընտրություններին ԵՄ-ի աջակցության հարցը
    Հուլիս 12, 2018 21:54 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հետ քննարկել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Այս մասին Միրզոյանը գրել է Facebook-ի իր էջում:

    «Այսօր ընդունեցի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում քննարկեցինք նոր կառավարության քաղաքական առաջնահերթություններն ու ծրագրերը, ինչպես նաև՝ ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
    Մասնավորապես քննարկման առարկա դարձան արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ աջակցությունը գործընթացի կազմակերպման ու անցկացման համար»,- հայտնել է Արարատ Միրզոյանը:

    Նման թեմաներ

    scroll to top