Գլխավոր Լուրեր Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ավելի քան 12 մլրդ դրամով

Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ավելի քան 12 մլրդ դրամով

3
0

Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին աճի էական միտում են արձանագրել: 2018-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով: Այս մասին «Իմ քայլը» հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արարատի մարզի տնտեսության կարևորագույն և հիմնական ոլորտներից մեկն արդյունաբերությունն է: Արարատի մարզի քաղաքներում, համայնքներում առկա է արդյունաբերական հզոր համալիր, որն ընդգրկում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը: Զգալիորեն բարձրացել է սննդի արդյունաբերության տեսակարար կշիռը: Մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին տարեցտարի աճի էական միտում են արձանագրել: 2018-ին նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով»,- ասաց մարզպետը: