Գլխավոր Լուրեր Արարատի մարզում կզարգացնեն հնագիտական տուրիզմը

Արարատի մարզում կզարգացնեն հնագիտական տուրիզմը

1
0

Արարատի մարզում իրականացվելու են հնագիտական տուրիզմի զարգացմանն ուղղված աշխատանքներ: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը» հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Սարգսյանը նշեց, որ Խոր Վիրապ վանական համալիրից ոչ հեռու նախատեսվում է մեկ հեկտարի վրա կառուցել գյուղատնտեսական զբոսաշրջային տուրիզմի զարգացման կենտրոն։

«Հյուսիս-հարավ մայրուղու և երկաթգծի հատման շրջակայքում նախատեսվում է իրականացնել խոշոր գյուղատնտեսական շուկայի հիմնման ծրագիր»,- ասաց Գարիկ Սարգսյանը, հավելելով, որ բուհերի հետ կնքվել են հուշագրեր, որոնց շրջանակներում Արարատի մարզում կանցկացվեն գիտագործնական պարապմունքներ՝ մարզի լոկալ խնդիրների վերաբերյալ։

Մարզպետը նաև շեշտեց, որ մեծ ուշադրություն է դարձվում մարզի տնտեսական զարգացմանը, բնապահպանական իրավիճակին և աղքատության կրճատմանը: