Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    12°
    Home » Լուրեր » Արարատի մարզում կհիմնվի կոկորդիլոսաբուծարան

    Արարատի մարզում կհիմնվի կոկորդիլոսաբուծարան

    Արարատի մարզում կհիմնվի կոկորդիլոսաբուծարան
    Սեպտեմբեր 14, 2018 17:13 Լուրեր, Տնտեսական A+ / A-

     

    Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ամփոփելով իր  գործունեության 100 օրվա գործունեությունը նշել է, որ  Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան:

    Համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը:  Առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1,5 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:

    Սարգսյանը նշեց, որ ներդրումն իրականացնողը Տանզանիայից է, ով մի քանի երկրներում իրականացնում է այսպիսի նախագծեր: Իսկ ծրագիրը տեղում կիրականացնեն մարզաբնակները:

    «Ներդրողը հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ: Բացի այդ, քաղաքացիների համար կստեղծվեն գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր: Մարդիկ կկարողանան այցելել ընտանիքներով, տեսնել կենդանիներին»,-հավելեց մարզպետը:

    Նման թեմաներ

    scroll to top