Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Արարատից» հեռացած Խաշմանյանը կարող է գլխավորել այլ ակումբ

    «Արարատից» հեռացած Խաշմանյանը կարող է գլխավորել այլ ակումբ

    «Արարատից» հեռացած Խաշմանյանը կարող է գլխավորել այլ ակումբ
    Ապրիլ 12, 2019 13:16 Լուրեր, Սպորտ A+ / A-

    51-ամյա մասնագետ Աբրահամ Խաշմանյանը, որն այսօր պաշտոնապես լքեց «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը, կարող է գլխավորել գործող չեմպիոն «Ալաշկերտը»:

    Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:

    «Ալաշկերտը», հիշեցնենք, ԲԽ-ի 26-րդ տուրում պարտվեց «Բանանցին» ու զիջեց դիրքերը չեմպիոնական մրցավազքում: Թիմն այժմ 40 միավորով 4-րդ հորիզոնականը կիսում է «Փյունիկի» հետ, իսկ առաջատար «Արարատ-Արմենիային», որը երեկ հերթական հաղթանակը տարավ, զիջում է 2 միավորով:

    Մեծ է հավանականությունը, որը Արամ Ոսկանյանը կհեռացվի «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից ու ակումբի ղեկավարությունն այդ պաշտոնին կվերադարձնի Աբրահամ Խաշմանյանին, որն «Ալաշկերտը» գլխավորելու մեծ փորձ ունի:

     


    Նման թեմաներ

    scroll to top