Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » AraratNews.am-ը կոռուպցիոն սկանդալ է բացահայտել բժշկական քոլեջում. դիմորդներից ընդունելության համար պահանջում են 550 դոլար (ձայնագրություն)

AraratNews.am-ը կոռուպցիոն սկանդալ է բացահայտել բժշկական քոլեջում. դիմորդներից ընդունելության համար պահանջում են 550 դոլար (ձայնագրություն)

Հուլիս 4, 2014 18:10 Լուրեր A+ / A-

Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում տարիներ շարունակ կոռուպցիոն համակարգ է գործում: Ինչպես այսօր AraratNews.am-ին տեղեկացրեց քոլեջի դիմորդներից մեկի մայրը՝ իրենց առաջարկել են, որպեսզի, բացի վարձավճարից, վճարի նաև 550 ԱՄՆ դոլար գումար: Դիմորդի ծնողին հասկացրել էին, որ առանց հավելյալ

550 ԱՄՆ դոլար վճարի անհնար է, որ նրա երեխան ընդունվի: Ստանալով տեղեկատվությունը՝ մենք փորձեցինք ինքներս սեփական հետաքննություն իրականացնել: AraratNews.am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն, քոլեջում ընդունելության համար անհրաժեշտ գումարների հավաքմամբ զբաղվում է ԵՊՀԲՔ քույրական գործի բաժնի վարիչ Մանիկ Գրիգորյանը:
Սկզբում AraratNews.am-ի լրագրողը զանգահարելով Մանիկ Գրիգորյանին՝ ներկայացավ որպես դիմորդի հորեղբայր: Տիկին Գրիգորյանին դուր չեկավ, որ նման հարցրերով իր հետ հեռախոսով ենք խոսում և առաջարկեց քոլեջում ավելի մանրամասն և հանգիստ քննարկել կաշառքի հարցը:

AraratNews.am-ի մեկ այլ լրագրող քոլեջում ներկայացավ որպես դիմորդի հորաքույր: Մեր կողմից իրականացված գաղտնի ձայնագրություններից  պարզ հասկացվում է, թե ինչպես է իրականում կատարվում Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում ընդունելությունը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top