Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » editorial » Araratnews.am-ի լրագրողին հաջողվեց մուտք գործել շինհրապարակ (ֆոտոշարք)

    Araratnews.am-ի լրագրողին հաջողվեց մուտք գործել շինհրապարակ (ֆոտոշարք)

    Araratnews.am-ի լրագրողին հաջողվեց մուտք գործել շինհրապարակ (ֆոտոշարք)
    Մայիս 15, 2018 19:11 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ քաղաքացիները ահազանգել էին, որ Երևանի 2800-ամյակի այգում՝ Մյասնիկյանի արձանի հարակից այգում,  ծառերի մեծ մասը հատված է, եւ որպես ապացույց հրապարակել էին լուսանկար, ինչպես նաեւ այգու նախկին տեսքը:

    121212112

    Լուսանկարներում երևում է  ինչ-որ կառույցի հիմք։ Չնայած նրան, որ շինարարությունը «զմռսված» էր երկաթե թիթեղներով և «Ավելի բարեկարգ Երևան» պաստառներով, Araratnews.am-ի լրագրողին հաջողվեց մուտք գործել շինհրապարակ։ Տեղում աշխատողները պնդել են, որ այգում կառուցվում է շատրվանների համալիր, ինչպես պատկերված է նախագծում, սակայն, այնուամենայնիվ, նրանք խոչընդոտել են լրագրողի աշխատանքը՝ թույլ չտալով պատշաճ լուսանկարներ անել։

    Բարեկարգումն իրականացվում է ծառերի հաշվին. ինչպես մեր լրագրողն արձանագրեց՝ կտրել են մշտադալար ուռենիներ, բազմաթիվ հաստաբուն ծառեր:

    Հիշեցնենք՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգում ձեռնարկվել են բարեկարգման եւ շատրվանների կառուցման աշխատանքներ, որոնք ստանձնել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը՝ որպես նվեր Երեւանին՝ 2800-ամյակի առթիվ:

    32381050_1739815446104691_1890585011027968000_n

    Քիչ առաջ նաև Երևանի աղաքապետարանն արձագանքեց  բարձրացրած աղմուկին, մասնավորապես նշելով, որ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

    scroll to top