Երկուշաբթի , 18 Հունիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    17°
    Home » Լուրեր » «Առավոտ». Հայաստանում մարզ կա, որ մշտական բնակչությունը հազարներով պակասել է

    «Առավոտ». Հայաստանում մարզ կա, որ մշտական բնակչությունը հազարներով պակասել է

    Օգոստոս 11, 2017 10:06 Լուրեր, Հասարակություն, Մամուլ A+ / A-

    10513519_1505535566346211_6346903820570370902_n

    «2017թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաս­տանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 979,9 հազար մարդ: Այսինքն՝ ավելի պակաս, քան նա­խորդ տարի էր: 2016-ին մեր երկրում մշ­տական բնակչության թվաքանակի ցու­ցանիշը կազմել է 2 995 100 մարդ: Այս­պիսի տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Մեր երկ­րում ապրող քաղաքացիներից 1 միլիոն 898 հազարը բնակվում է քաղաքային վայրերում, 1 միլիոն 81 900 մարդ՝ գյու­ղերում: Ըստ նույն աղբյուրի՝ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ, 2016թ. հուլիսի 1-ի համեմատ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 15,2 հազար մարդով:

    ԱՎԾ-ն փաստում է, որ բացի Երևանից, որտեղ բնակչության թվաքանակը չնչին աճել է, մնացած բոլոր մարզերում մարդ­կանց թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է»,-գրում է թերթը:

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

    Նման թեմաներ

    scroll to top