Շաբաթ , 19 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Mostly Sunny
31°
Home » Լուրեր » «Առավոտ». Մեծամասնությունը կարծում է, որ պետք չէ մտնել մատի ու մատանու արանքը

«Առավոտ». Մեծամասնությունը կարծում է, որ պետք չէ մտնել մատի ու մատանու արանքը

Օգոստոս 12, 2017 9:53 Լուրեր, Հասարակություն, Մամուլ A+ / A-

arm136014990364

«Aravot.am-ն իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե արդյոք համարո՞ւմ են, որ Հայաստա­նում ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, և պետության միջամտության կարիքը կա՝ օրենքի տեսքով:

Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 4 հնարավորություն՝ «Այո, շատ լուրջ խն­դիր է, և մեզ պետք է օրենք ընտանեկան բռնության մասին», «Ոչ, կանայք հայ հասարակու­թյան մեջ միշտ էլ հարգված են եղել», «Ամեն ընտանիք իր գաղտնիքներն ունի, պետք չի մտնել մատի ու մատանու արանքը», «Վստահ չեմ, բայց վերջին շրջանում բռնությունների թի­վը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան պետք է անել»:

Հարցմանը մասնակցել է 295 օգտատեր: Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 4 տոկոսը կարծում է, որ կանայք հայ հասարակության մեջ միշտ էլ հարգված են եղել, 5 տոկոսը վս­տահ չէ, բայց կարծում է, որ բռնությունների թիվը խոսում է այն մասին, որ պետք է ինչ-որ մի բան անել: Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, և պետք է օրենք ընտանեկան բռնության մասին: Իսկ հարցվածների մեծամասնությու­նը՝ 49 տոկոսը, կարծում է, որ ամեն ընտանիք իր գաղտնիքներն ունի, պետք չէ մտնել մա­տի ու մատանու արանքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top