Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Առավոտը, իհարկե, բարի է. Շարմազանով

    Առավոտը, իհարկե, բարի է. Շարմազանով

    Առավոտը, իհարկե, բարի է. Շարմազանով
    Դեկտեմբեր 6, 2018 11:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Երևան Տոնավաճառ

    «Բարի լույս, սիրելի մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:

    Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:

    Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, ՛՛դուխով՛՛ փախել են:

    Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ եւ հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:

    Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք եւ խորը շունչ քաշեք»:


    Նման թեմաներ

    scroll to top