Գլխավոր Լուրեր Արայի լեռան ստորոտում կան ծխացող օջախներ

Արայի լեռան ստորոտում կան ծխացող օջախներ

1
0

Օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:54-ին, հրդեհը մեկուսացվել է։ Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 1800 հա: