Գլխավոր Լուրեր ԿԳՆ-ն խնայել է 12 հազար լիտր բենզին

ԿԳՆ-ն խնայել է 12 հազար լիտր բենզին

1
0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով պետական ավտոմեքենաները չկրճատելու մասին հրապարակմանը։

«Այսօր մի հրապարակում տեսա պետական ավտոմեքենաների մասին, որոնք, իբր, չեն կրճատվում:

Տեղեկացնեմ, որ, օրինակ, նախորդ տարի՝ 2018 թվականին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն: Այսինքն՝ խնայվել է տարեկան օգտագործվող բենզինի կեսը՝ 12 հազար լիտր կամ 50 տոկոսը: Տեղաշարժն էլ եղել է ըստ անհրաժեշտության, գործը չի տուժել»: