Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահի ընտրություններին կառաջադրվի

    Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահի ընտրություններին կառաջադրվի

    Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահի ընտրություններին կառաջադրվի

    «Ազատ հայրենիք» կուսակցության  Բերձորի տարածքային գրասենյակում տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, եւ ըստ այդմ` 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահի ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Այս մասին հայտնել է կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանը։

    Մխիթարյանի խոսքով՝ կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են Արցախի նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

    Հիշեցնենք, որ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձով էր հանդես եկել՝ հայտարարելով, որ պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում:


    scroll to top