Գլխավոր Լուրեր Արայիկ Հունանյան. Սևանա լիճը ավելի շատ կեղտոտվում է շրջակա համայնքներից

Արայիկ Հունանյան. Սևանա լիճը ավելի շատ կեղտոտվում է շրջակա համայնքներից

27
0

 «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

Հնչեցին կարծիքներ, տվյալներ Սևանի հանգստյան գոտիներից եկող կեղտաջրերի հետ կապված: Սևանա լիճը ավելի շատ կեղտոտվում է համայնքներից: Սևանա լճի ափին ռեստորաններից մի քանիսն են, որ մշտական գործող են: Հիմնականում սեզոնային, 2-3 ամիս աշխատող հանգստյան գոտիներ են, մարդիկ գալիս հանգստանում, գնում են: Ու ոչ մի հանգստյան գոտի իր կեղտաջուրը չի հանի լցնի հենց իր ափը, որտեղ մարդիկ լողանում են. էնտեղ մարդ չի գնա: Իրենք ունեն հորեր, դիֆուզիոն ճանապարհով է անցնում ջրի մեջ, բայց այն ձևով չէ, ինչ որ գետերում: Եթե մենք տեսնենք մեր գետերը, ձկների ձվադրման համար հանդիսացող գետերը հիմա ինչ վիճակում են, և ձուկ չի ձվադրվում: Բա որ այդ գետերը անցնում են համայնքներով, ինչ տեսակ աղբ ասես, լցվում է ուղիղ գետը: 3 մեխանիկական մաքրման կայանները, որ ասեցին, շատ կարևոր են: Պատկերացրեք՝ 3 մեծ քաղաքներ. Գավառ քաղաքը 25-30 հազար բնակչություն ունեցող քաղաք է, ամբողջ կոյուղին հավաքվում է, գալիս է լճից մի երկու կիլոմետր հեռավորությոան վրա ընդամենը մեխանիկական մաքրման ենթարկվում. կոշտը անջատվում է, մնացածը լցվում գետը, ու մեկուկես կիլոմետրից լիճն է: Նույնը Մարտունի քաղաքը, նույնը Վարդենիս քաղաքը: Սևանա լճի մոտ 75 համայնքներ ոչ կոյուղագիծ ունեն, ոչ մի բան: Այսինքն՝ ավելի մեծ խնդիր է համայնքների կոյուղացումը, դրանց կեղտաջրերի մաքրումը: Շատ ավելի կարևոր է, քան հանգստյան գոտիներինը, որոնք մեկ-երկու ամիս են շահագործվում: Ճիշտ է, այնտեղ էլ են աշխատանքներ կատարվում. մի քանի ռեստորաններում «Քիմմաստերից» մաքրման կայաններ են տեղադրվել, սեզոնային փոքր հանգստյան գոտիների տարբերակն էլ է քննարկվում, որ ամեն մեկը առանձին չտեղադրի, այլ մի քանիսը միացվեն, ու մի մաքրման կայան տեղադրվի: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց շատ ավելի կարևոր է  համայնքների հարցը: Դրանք էլ մեծ ծախսերի հետ են կապված, երևի պետք է պետությունը ինչ-որ ձևով հնարավորություններ գտնի, ներդրողներ գտնի:

56191443_1235454263283356_7045397539847143424_n