Ուրբաթ , 28 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 483.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.62   
  •  EUR   Առք` 522.00   Վաճառք` 532.00   ՀՀ ԿԲ` 528.04   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.79   
  •  GBP   Առք` 614.00   Վաճառք` 632.00   ՀՀ ԿԲ` 625.26   
  •  RUB   Առք` 8.44   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.53   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 197.00   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Առայժմ միայն սառնարանը բացելուց չկա վարչապետի ժպտացող դեմքը (լուսանկարներ)

Առայժմ միայն սառնարանը բացելուց չկա վարչապետի ժպտացող դեմքը (լուսանկարներ)

Մարտ 20, 2017 12:30 Լուրեր, Քաղաքական A+ / A-

վարչապետտ

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում շարունակվում է: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մարզերի քաղաքներում, մեծ ու փոքր գյուղական համայնքներում, բակերում հանդիպումներ են ունենում ընտրողների հետ, ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը, վստահեցնելով, որ հենց իրենք են այն «փրկիչը», որ եկել են Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Հանդիպումներից բացի, քաղաքական ուժերի ներկայացուցիչները պատրաստում են տեսահոլովակներ՝ «ռոլիկներ», եւ դրանք ակտիվորեն տարածում սոցցանցերում:

Հանրապետության ամբողջ տարածքը պաստառապատված է: Քաղաքական ուժերը գրեթե ամենուր, ամեն հնարավոր ու անհնար տեղում փակցրել են իրենց լուսանկարները: Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն, որի քարոզարշավն իրականացնում է համամասնական ցուցակում տեղ չգտած վարչապետ Կարեն Կարապետյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործում է բոլոր հարթակները:  Բոլոր սոցիալական ցանցերում Կարապետյանի ժպտացող  ռոլիկն է որպես գովազդ պտտվում՝ «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով: Մասնավորապես, Instagram-ում, odnoklassniki.ru-ում Կարապետյանն է: Մտնում ես youtube, դարձյալ ՀՀԿ կարգախոսն է գովազդվում: ՀՀԿ-ն որոշել է Կարապետյանի լուսանկարներն օգտագործել նաեւ դեղերի եւ առողջության մասին հրապարակումներում: Մի խոսքով, հնարավոր ու անհնարին բոլոր վայրերում ՀՀԿ-ն «մտցրել» է Կարապետյանին: Այս ամենն էլ քիչ է, Կարապետյանի լուսանկարով viber-ի օգտատերերն են նամակ ստանում: Հեռուստատեսության մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է:

17391782_10210415524116799_483991667_n

17409657_10210415954407556_442904234_n

17410361_10210415508116399_1139400405_n

17440277_1101016253344080_920493414_n

tt

Ինչ վերաբերում է  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին, ապա այստեղ արդեն Կարապետյանի բոլոր հանդիպումների մասին գրառումներն են: Կարապետյանը, օրինակ` լուսանկար է հրապարակում աղոթելիս, ժպտալիս, բարեւելիս, դրանք էլ համեմում տարբեր գրառումներով եւ սմայլիկներով: Բայց որպեսզի այդ ամենը շատ մարդ տեսնի, «Ֆեյսբուքում» մի հատ էլ գովազդ է միացվում:

Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը ջանասիրաբար իր անձը գովազդում սոցիալական ու նաեւ որոշ լրատվական կայքերում: Վարչապետը, ով անկուսակցական ժամանեց Հայաստան, բայց կարճ ժամանակ անց անդամակցեց ՀՀԿ-ին, պատվով կրելով այն բոլոր թերացումները, որոնք թույլ է տվել Սերժ Սարգսյանի իշխանությունը, տեղ չունեցավ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, որովհետեւ  Հայաստանն ու աշխարհը «փոխող» Կարեն Կարապետյանն ապրում էր Հայաստանից դուրս՝ Մոսկվայում:

Հիմա Կարապետյանի առաջ խնդիր է դրված` ձայներ բերել Հայաստանի հանրապետական կուսակցությանը շատ պարզ պատճառով, որպեսզի շարունակի ղեկավարել գործադիր իշխանությունը: Մոսկվայից Հայաստան ժամանած «դրայվին» պաշտոնն է հետաքրքրում՝ վարչապետի աթոռը:  Այն պահպանելու համար Կարապետյանը կշարունակի հարվածային գործիքներ նվագել, ջահելների հետ սելֆիներ անել, եւ, որ ամենակարերորն է, կցուցադրի իր բրենդային հագուստները, մտածելով, որ մարդ ես` կարող ա «կպնի»:

Հ. Գ. Առայժմ միայն սառնարանը բացելուց չկա վարչապետի ժպտացող դեմքը:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top