Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102%-ով

    Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102%-ով

    Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102%-ով
    Հուլիս 12, 2018 12:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արցախի Հանրապետությունում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին  այցելել է 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով: Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաև առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):

    Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր:

     Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ:

    Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:

    Տարեսկզբից Երևանի Զվարթնոց օդանավակայանում շուրջօրյա ցուցադրվում է  «Ղարաբաղ թաքնված գանձ» 1.20-րոպեանոց տեսահոլովակը:

    Արցախը ներկայացվել է Մոսկվայում, Երևանում և Մադրիդում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսներին:
    Ապրիլ ամսին Արցախ են այցելել երկու բլոգեր՝ Իգոր Կորոլյովն ու Կարեն Արզումանյանը, որոնք Արցախում ստացած իրենց տպավորություններով կիսվել են սոցցանցերում:

    Հունիսի 22-ին կայացավ տուրիզմի վարչության նոր արդիականացված կայքէջի  շնորհանդեսը:
    Instagram-ում բացվել է artsakh.travel-ի էջ, որը արդեն ունի 863 հետևորդ: Ավելացել է նաև karabakh.travel-ի facebook-յան էջի հետևորդների թիվը՝ հասնելով 10661-ի:

    Նման թեմաներ

    scroll to top