Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

    «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

    «Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի
    Հունվար 8, 2019 12:20 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը:

    Մարզչական 15-ամյա գործունեության ընթացքում Սևադա Արզումանյանը գլխավորել է Երևանի «Արարատ» և «Ուլիս» ակումբները, Կապանի «Գանձասար»-ը:

    2018 թվականի հունիսից թիմը մարզած Ռաֆայել Նազարյանը հեռացել է ակումբից սեփական նախաձեռնությամբ:

    Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատարն անփոփոխ մնաց ձմեռային դադարից առաջ:

    19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:


    Նման թեմաներ

    scroll to top