Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Արցախ մինչև 21 օր զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար տուրքի բացակայությունը կխթանի տուրիզմի ոլորտը

    Արցախ մինչև 21 օր զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար տուրքի բացակայությունը կխթանի տուրիզմի ոլորտը

    Արցախ մինչև 21 օր զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար տուրքի բացակայությունը  կխթանի տուրիզմի ոլորտը
    Ապրիլ 19, 2019 19:31 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արցախում ապրիլի 29-ից ուժի մեջ կմտնի ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որը հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ստորագրվել է ապրիլի 12-ին։  Օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկով 2018թ. դեկտեմբերի 1-ին հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը, որով նախատեսվում է պետական տուրք չգանձել Արցախի Հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար:

    Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացված օրենսդրական փոփոխության նպատակն է խթանել Արցախում զբոսաշրջության զարգացումը՝ դյուրացնելով օտարերկրյա քաղաքացիների ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրումն ու մուտքի կազմակերպումը։

    «Նոր ընթացակարգի համաձայն՝ օտարերկրացիներին ԱՀ մուտքի արտոնագիր կտրամադրվի Արցախ մուտք գործելու ժամանակ՝ անձնագրային հսկողության կետերում և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)»,- նշված է հաղորդագրության մեջ։


    Նման թեմաներ

    scroll to top