Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Արցախ » Արցախցի դաշնակահարուհին արժանացել է «Գրան-պրի»-ի

    Արցախցի դաշնակահարուհին արժանացել է «Գրան-պրի»-ի

    Նոյեմբեր 13, 2017 15:17 Արցախ, Լուրեր, Մշակույթ A+ / A-

    artsakh-472x265

    Ստեփանակերտցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Կանարյան կղզիներում կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան-պրի» մրցանակի:

    «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նյու-Յորքի «Լոնգ այլենդ» (Long Island) կոնսերվատորիայի առաջին կուրսում ուսանող Անահիտ Առուշանյանն ասել է, որ փառատոնին մասնակցում էին 26 երկրների ներկայացուցիչներ:

    «Հանդես եմ եկել Ռախմանինովի, Շոպենի, Բիզեի, Բրամսի ստեղծագործություններով և շատ ուրախ եմ, որ իմ կատարումները նման բարձր գնահատականի են արժանացել»,- ասել է Ա. Առուշանյանը և հավելել, որ բացի «Գրան-պրի» մրցանակից, ստացել է նաև երկու այլ մրցույթ-փառատոնների մասնակցության հրավեր:

    Մեր զրուցակցի խոսքով՝ առաջինը տեղի կունենա հունվարի 3-7-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, որտեղ կկայանա հանրահայտ ռուս դաշնակահար Սավշինսկու անվան միջազգային մրցույթ-փառատոնը, իսկ երկրորդը՝ ապրիլին, Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում:

    diploma

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top