Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արցախը բանակցություններում ներգրավելը սկզբունքային հարց է, բայց ոչ նախապայման

    Արցախը բանակցություններում ներգրավելը սկզբունքային հարց է, բայց ոչ նախապայման

    Արցախը բանակցություններում ներգրավելը սկզբունքային հարց է, բայց ոչ նախապայման
    Մարտ 15, 2019 15:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մենք ցանկանում ենք շարունակել և լուծում գտնել այս խնդրին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու մտայնությանը։

    «Մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, որը շատ էական հարց է, և շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ,- ասաց Մնացականյանը՝ հավելեով։ – ԼՂՀ-ն ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն, և որպեսզի արդյունավետ աշխատեն բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, պետք է պրակտիկ առումով ընդունել այդ որոշիչ ձայնի ներգրավվածության արտահայտումը»:

    Նախարարի խոսքով՝ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելը սկզբունքային հարց է: «Սա նախապայման չէ, մենք ցանկանում ենք շարունակել և լուծում գտնել այս խնդրին»,- ասաց նա՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը ձևավորված քաղաքական միավոր է, ունի ինստիտուցիոնալ համակարգ արտահայտելու իր ժողովրդի կամքը և մոտեցումները, ունի ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում:


    scroll to top