Շաբաթ , 20 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Արցախ » Արցախը չճանաչված երկրների աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել

    Արցախը չճանաչված երկրների աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել

    Արցախը չճանաչված երկրների աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել
    Հունվար 12, 2018 18:49 Արցախ, Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է նաև, որ Արցախի Հանրապետությունն չճանաված երկրների աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ է ներկայացրել:

    Ռուբեն Հայրապետյանին նաև հարց է ուղղվել այն մասին ,թե արդյոք Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստների համար հետագայում խնդիր չի՞ լինի միանալ Հայաստանի ազգային հավաքականին, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ինչին ի պատասխան ՀՖՖ-ի նախագահն ասել է.

    «Արևմտյան Հայաստանի հավաքական … ի՞նչ թիմ է դա: Նորմա՞լ եք համարում:

    Կարծում եմ` այո, խնդիրներ կլինի ՖԻՖԱ-ի հետ: Ժամանակին այդ առաջնությանը մասնակցում էր նաև Արցախի հավաքականը: Որքանով` ես եմ տեղյակ, Արցախի Հանրապետությունը հայտ է ներկայացրել Ստեփանակերտում այդ առաջնությունն անցկացնելու համար: Ստեփանակերտի մարզադաշտն, ինչպես գիտեք, ամբողջովին վերակառուցվել է: Ու այնտեղի ժողովրդի համար, կարծում եմ, հետաքրքիր կլինի, եթե հայտը բավարարվի»,- իր խոսքում նշել է ՀՖՖ-ի նախագահը:

    Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի հավաքականը Հարություն Վարդանյանի գլխավորությամբ նախապատրաստվում է չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որը կկայանա այս տարվա մայիսի 31-ից հունիսի 9-ը Լոնդոնում:

    Արևմտյան Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Պենջաբի, Ճապոնիայի միավորված կորեացիների և Կաբիլիայի հավաքականները:

    Նման թեմաներ

    scroll to top