Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արցախը մեկնել է ուսումնամարզական հավաքի Թբիլիսի

    Արցախը մեկնել է ուսումնամարզական հավաքի Թբիլիսի

    Արցախը մեկնել է ուսումնամարզական հավաքի Թբիլիսի
    Փետրվար 11, 2019 19:17 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Արցախ» ՖԱ-ն փետրվարի 11-23-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Թենգիզ Սուլակվելիձեի սպորտային ակադեմիայում։

    Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հավաքի ընթացքում թիմը 4 ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի Բարձրագույն խմբի թիմերի հետ։

    «Արցախի» մրցակիցները կլինեն Թելավիի «Կախեթի», «Գագրա», «Մերանի» և «ՎԻԹ Ջորջիա» ակումբները. խաղերը նախատեսված են փետրվարի 13-ին, 16–ին, 19–ին և 22–ին։

    Հավելենք, որ հավաքի ընթացքում «Արցախի» կազմում փորձաշրջան կանցնեն Թուրքմենստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սերդար Անաօրազովը, ուկրաինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վալերի Գրիշինը և մեկ եզրային պաշտպան Վրաստանից։

    Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Արցախն» ունի 12 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:


    Նման թեմաներ

    scroll to top