Երկուշաբթի , 10 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Արցախ » Արցախը որոշիչ ձայն պետք է ունենա խաղաղ բանակցային գործընթացում

    Արցախը որոշիչ ձայն պետք է ունենա խաղաղ բանակցային գործընթացում

    Արցախը որոշիչ ձայն պետք է ունենա խաղաղ բանակցային գործընթացում
    Հոկտեմբեր 11, 2018 11:40 Արցախ, Լուրեր A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում իր ելույթում անդրադարձավ նաև  Արցախի խնդրին: «Մեր նպատակն  է կանխել նոր ցեղասպանությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական հանցագործությունները»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը:

    Երևան Տոնավաճառ

    Վարչապետը հիշեցրեց՝ Արցախի խնդրի բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով է ընթանում: «Խոսքը տասնամյակներ տեւող եւ բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին է: Հակամարտությունը հակադրության մեջ է դրել 25 տարի իր ինքնորոշման իրավունքը իրականացնող Արցախին եւ Արցախի ներկայացուցիչների երկխոսությունը մերժող Ադրբեջանին: Մենք համոզված ենք, որ Արցախը որոշիչ ձայն պետք է ունենա խաղաղ բանակցային գործընթացում, եւ նրա կարգավիճակը պետք է որոշի՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի իրավական, պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության իրավունքը: Միևնույն ժամանակ Արցախի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

    Վարչապետի խոսքով՝ Արցախը դարձել է իր իրավունքների ոտնահարման, խտրականության, վայրագությունների զոհ,  ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Արցախի բնակչության ֆիզիկական գոյությունը: «Մենք հավատում ենք խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծմանը, կարգավորման գործընթացի առաջ մղմանը, եւ մեր ողջ ջանքերն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ եւ համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական  նշանակություն ունեն  մարդկությանը խաղաղությանը պատրաստելու համար»,-  ասաց ՀՀ վարչապետը:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top