Գլխավոր Արցախ Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ ներկայացուցչին

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ ներկայացուցչին

3
0

Այսօր  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկին:

Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցեր։

Մասիս Մայիլյանը կրկին ընդգծել է անվտանգության ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հնարավոր միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։

Այդ համատեքստում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ կարևոր է շարունակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների՝ կյանքի կոչմանն ուղղված ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան այցին վերաբերող հարցերին։