Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Արցախ » Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

    Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

    Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին
    Հոկտեմբեր 12, 2018 19:45 Արցախ, Լուրեր A+ / A-

    Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

    Ինչպես հայտնում են ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  մի շարք հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, և միջազգային իրավապաշտպան հանրությանն Արցախի ներգրավվածությանը։
    Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին վերը նշված ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ և հաստատել երկրի իշխանությունների պատրաստակամությունը՝ համագործակցել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի  հետ՝ ուղղված Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանն ու մարդու իրավունքների առաջմղմանը։

    Նման թեմաներ

    scroll to top