Գլխավոր Արցախ Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը

1
0

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հունիսի 11-ին  ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի «Heritage Club» ուսանողական ակումբի անդամներին՝ համալսարանի ուսանողական գրասենյակի տնօրեն Ռազմիկ Կապրիելյանի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Մասիս Մայիլյանը գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի միջև 2018 թ. հաստատված և դինամիկ զարգացող համագործակցության կապակցությամբ։ ԱԳ նախարարը նշել է փոխշահավետ համագործակցության պահպանման և հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և համահայկական նշանակության հարցերի առաջմղման գործում սփյուռքի դերին:

Հայկազյան համալսարանի ուսանողները Արցախի արտաքին գործերի նախարարության գրադարանին են նվիրել պատմությանը և փիլիսոփայությանը վերաբերող գրքեր: