Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Արցախ » Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը

    Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը

    Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը
    Նոյեմբեր 5, 2018 21:45 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսևորում: Այդ հիմնարար իրավունքի ճանաչումն ու իրագործումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ»,- նշված է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ՝ կապված Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացման հետ։

    «Անկախ արդյունքներից, Նոր Կալեդոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը մեկ անգամ ևս հաստատում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը նմանատիպ հարցերի լուծման ամենաօպտիմալ տարբերակն է։

    Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումը պետք է դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը, ինչը կզսպի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, կապահովի հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելիությունը և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,- նշված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ։


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top