Գլխավոր Արցախ Արցախի ԱԺ նախագահը՝ դատական բարեփոխումների մասին

Արցախի ԱԺ նախագահը՝ դատական բարեփոխումների մասին

1
0

Բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառման մեջ նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։

«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:

Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:

Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- ընդգծել է Արցախի ԱԺ նախագահը: