Գլխավոր Լուրեր Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Արարատ Միրզոյանին

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Արարատ Միրզոյանին

0
0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 9-ին ընդունել է Եռատոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արցախի խորհրդարանի ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին և նրա գլխավորությամբ՝ ՀՀ ԱԺ գործընկերներին և ընգծել այս օրերին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցի կարևորությունը: Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ Շուշիի հաղթանակը նոր արժեք է տվել Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը շեշտել է արժեքները սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է համայն հայությանը եռատոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայրենական պատերազմում հաղթանակ տարած հայրենակիցների ավանդը և Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման նշանակությունը հայկական նորագույն պատմության մեջ:

Հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները քննարկել են Երևանում առաջիկայում կայանալիք ՀՀ ԱԺ–ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի օրակարգային և ընթացակարգային հարցեր: