Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է ՀՀ ԳԱԱ մի խումբ մագիստրոսների

    Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է ՀՀ ԳԱԱ մի խումբ մագիստրոսների

    Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է ՀՀ ԳԱԱ մի խումբ մագիստրոսների

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԱԱ ԳԿՄԿ) տարբեր բաժինների մագիստրոսների:

    Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը և կառուցվածքը, իսկ այնուհետև խոսել կրթության բնագավառում առկա խնդիրների մասին:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության որակի բարձրացմանը, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ տարվող աշխատանքներին, բուհերի օպտիմալացման անհրաժեշտությանը, մասնագետների պահանջարկի ձևավորմանը և երկրի ընդհանուր զարգացման գործում օրենսդիր մարմնի ունեցած դերակատարությանը վերաբերող հարցեր:

    Հարցուպատասխանի ձևաչափով Վահրամ Բալայանը պատասխանել է մագիստրոսների առաջադրած՝ կրթության որակի բարձրացման հնարավորությունների, բնագիտական առարկաների հանրայնացմանն ուղղված քայլերի, մասնագետների սոցիալական ապահովվածության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին հարցերին:

    Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ազնիվ Շահազիզյանը, հանրային կապերի մասնագետ Միկիչ Փարսադանյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նախագահ Գարրի Ղազարյանը:


    scroll to top