Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Արցախի ՀՅԴ-ն Զոյա Թադևոսյանի դեմ դիմել է դատախազություն

    Արցախի ՀՅԴ-ն Զոյա Թադևոսյանի դեմ դիմել է դատախազություն

    Արցախի ՀՅԴ-ն Զոյա Թադևոսյանի դեմ դիմել է դատախազություն
    Օգոստոս 8, 2018 17:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգված լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի հուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արված հակասահմանադրական արտահայտությունների առիթով իսկույն հրավիրել էր խորհդակցություն եւ քննարկումների արդյունքում եկել այն համոզման, որ Զ. Թադեւոսյանի հայտարարությունները ըստ ԱՀ գործող օրենսդրության՝ քրեօրեն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնվել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտնում է aparaj.am-ը:

    ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսել: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հաղորդել է, որ այսօր՝ օգոստոսի 8-ին Կենտրոնական Կոմիտեն առերեւույթ կատարված հանցագործության փաստի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազություն: Հաղորդման պատճենը ներկայացվել է նաեւ ԱՀ նախագահին:

    Այն հարցին, թե արդյոք Զոյա Թադեւոսյանի ներողությունը  չի՞ բավարարում ՀՅԴ-ին, Դավիթ Իշխանյանը պատասխանել է. «Պետք է նկատի ունենալ, որ Զոյա Թադեւոսյանը չի վարկաբեկել որեւէ անհատի: Այդ պարագայում ներողությունը, ափսոսանքը կարող էր նշանակություն ունենալ: Տվյալ անձնավորությունն այս պարագային շատ ավելի բարձր արժեքներ է ոտնահարել, որը պահանջում է պետական մակարդակով իրավական գնահատական,- նշել է Դ.Իշխանյանը եւ շեշտել,- համոզված ենք, որ իրավական ճիշտ գնահատականը նախադեպ կդառնա բացառելու այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից նմանօրինակ արարքների կատարումը կանխելու համար»:

    Նման թեմաներ

    scroll to top