// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Արցախի իշխանությունը չի մեկնաբանում

    Արցախի իշխանությունը չի մեկնաբանում

    Արցախի իշխանությունը չի մեկնաբանում
    Մարտ 11, 2019 16:36 Արցախ, Լուրեր A+ / A-

    Ադրբեջանցի մի ընտանիք շաբաթներ առաջ դիմել էր Արցախի իշխանությանը՝ քաղաքացիություն ստանալու համար: Արցախի  ԱԳ նախարարությունը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց: Թվում էր, թե չմեկնաբանելը պայմանավորված է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ Արցախից բացակայելով ու արտերկիր մեկնելով:

    Araratnews.am-ն այսօր զանգահարեց Արցախի ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն՝ տեղեկանալու, թե ի՛նչ է, ի վերջո, պատասխանել Արցախի իշխանությունն ադրբեջանցի ընտանիքին ու ի՛նչ դիրքորոշում ունի այս հարցի նկատմամբ: «Մենք որեւէ մեկնաբանություն չենք տալիս»,-  պատասխանեցին նախարարությունից:

    Մեր դիտարկմանը, թե ի՛նչ են պատասխանում այդ ընտանիքներին, ԱԳ նախարարությունը կրկնեց իր պատասխանը՝ ոչ մի տեղեկություն չեն տալիս:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top
    //