Գլխավոր Լուրեր Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար

Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար

3
0

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցին։

Նախարարի խոսքով՝ խնդիրը բավական զգայուն է:

«Արցախի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն արել է։ Դրա մեջ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար: Հաշվի առնելով հարցի զգայուն լինելը՝ կարծում եմ, որ դեռևս կսահմանափակվեմ այսքանով»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: