Գլխավոր Լուրեր Արցախի կարգավիճակը եղել և մնում է բացարձակ գերակայություն

Արցախի կարգավիճակը եղել և մնում է բացարձակ գերակայություն

3
0

Արցախի անվտանգության ապահովումը և կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Մնացականյանը նշեց․ «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շրջանակում Արցախի անվտանգության ապահովումը և կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություն,- ասաց արտգործնախարարը՝ հավելելով։ — Ղարաբաղյան հարցի կարգավորման համար առաջնային է խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և անվտանգության մեխանիզմների ներդրումը, որը ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում, և այդ դրույթները մինչ օրս շարունակում են մնալ առարկայական։ Եվ հենց այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների անցկացումը, առանց համապատասխան ծանուցման, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը և պահպանմանը»։