Գլխավոր Լուրեր Արցախի մասին Բաքվի հարցին Մոսկվան «միևնույն» պատասխանն է տվել

Արցախի մասին Բաքվի հարցին Մոսկվան «միևնույն» պատասխանն է տվել

2
0

Մոսկվայում կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցը:

 «Մոսկվա-Բաքու» ադրբեջանական հրատարակչության լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք  Ռուսաստանի ԱԳՆ-ում տեսնում են հնարավորություն, որ հայկական և ադրբեջանական կողմերը կհասնեն համաձայնության անցած շաբաթ երկու երկրների զինված ուժերի շարքերում տեղի ունեցած կորուստների ֆոնին:

Ի պատասխան` Զախարովան նշել է.«Մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանում երկարատև, ձգձգված ճգնաժամի կարգավորման համար»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ նշվում է խմբի պաշտոնական դիրքորոշումը Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքների հիման վրա: