Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » Արցախ » Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Շարմազանով

    Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է. Շարմազանով

    Օգոստոս 11, 2017 14:20 Արցախ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    sharm-472x265

    ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 11-ին ընդունել է Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան–Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

    ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում պորտուգալական խորհրդարանում կձեւավորվի Պորտուգալիա–Հայաստան բարեկամական խումբ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Պորտուգալիայի հետ կապերի խորացումը Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության կայացման տեսանկյունից:

    Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հակամարտությանը, նշելով, որ Ադրբեջանն այս հարցը ներկայացնում է որպես տարածքային խնդիր երկու երկրների միջեւ, սակայն իրականում սա ժողովուրդների ինքնորոշման դասական օրինակ է:

    ՀՀ ԱԺ փոխնախագահը կոչ է արել եվրոպացի գործընկերներին չդառնալ ադրբեջանական կեղծ պրոպագանդայի զոհը եւ աշխարհին ներկայացնել իրականությունը:

    «Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ, ազատ եւ անկախ ապրելու իրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

    Անդրադառանալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են այն՝ դատապարտելով միլիոնավոր քրիստոնյաների բնաջնջումը, սակայն Թուրքիան նախորդ դարասկզբին սկսած մշակութային ցեղասպանությունը շարունակում է առ այսօր. վերջին դեպքերն առնչվում են Վարագավանքին:

    Ռուբինա Բերարդոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ շատ ընդհանրություններ ունեցող երկու հպարտ ժողովուրդները կարող են համագործակցության բնագավառներ գտնել եւ զարգացնել կապերը մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսական, մշակութային եւ բազմաթիվ այլ ոլորտներում:

    Հանդիպման ավարտին Ռուբինա Բերարդոն, կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը, նշել է, որ Հայաստան այցելելուց հետո հաջորդ քայլը կարող է լինել Պորտուգալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը:

    Նման թեմաներ

    scroll to top