// //

Շաբաթ , 23 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Ադրբեջանի հետապնդումները՝ Արցախում ֆիլմ նկարելու համար

    Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Ադրբեջանի հետապնդումները՝ Արցախում ֆիլմ նկարելու համար

    Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Ադրբեջանի հետապնդումները՝ Արցախում ֆիլմ նկարելու համար
    Հունվար 12, 2019 17:14 Արցախ, Լուրեր, Կինո A+ / A-

    Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանվող «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային եւ փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց եւ Արցախ այցելելուց:

    Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ մի շարք այլ իրավունքներ:

    Ադրբեջանն այդ քայլերով հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը՝ հնարավորինս սահմանափակելով արցախցիների անօտարելի բազմաթիվ իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների իրացումը:

    Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը, որը դրսեւորվում է նաեւ հայության հետ համագործակցող օտարերկրացիների հանդեպ: Այդպիսի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը եւ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները:


    Նման թեմաներ

    scroll to top
    //