// //

Շաբաթ , 23 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Արցախի ՄԻՊ-ն այցելել է գիշերօթիկ հաստատություն

    Արցախի ՄԻՊ-ն այցելել է գիշերօթիկ հաստատություն

    Արցախի ՄԻՊ-ն այցելել է գիշերօթիկ հաստատություն
    Հունվար 5, 2019 22:01 Արցախ, Լուրեր A+ / A-

    ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ՄԻՊ աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ հունվարի 5-ին այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն՝ շնորհավորելու երեխաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և ծանոթանալու կենտրոնի պայմաններին:

    Պաշտպանը կարևորել է փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ հայտնելով իր վճռականությունը պարբերական ուշադրության ներքո պահելու առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հիմնախնդիրները: Պաշտպանն ու ՄԻՊ աշխատակիցներն անմիջական միջավայրում շփվել են կենտրոնի սաների հետ, ինչպես նաև առանձնազրույց ունեցել որոշ երեխաների և հաստատության աշխատակիցների հետ: Նրանք ծանոթացել են առկա պայմաններին և արձանագրել մի շարք խնդիրներ, որոնց լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում համապատասխան առաջարկներ են ներկայացվելու պետական լիազոր մարմիններին:


    Նման թեմաներ

    scroll to top
    //