Գլխավոր Լուրեր Արցախի նախագահը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Փաշինյանին և նրա տիկնոջը

Արցախի նախագահը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Փաշինյանին և նրա տիկնոջը

11
0

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: