Գլխավոր Արցախ Արցախի պետնախարարն նիստ է հրավիրել

Արցախի պետնախարարն նիստ է հրավիրել

1
0

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA)՝ հունիսի 1-ից Արցախում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական փուլի աշխատանքների վերջնափուլը։

Ողջունելով ներկաներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին արդեն իսկ կատարված աշխատանքի համար և կոչ արել անդամներին, որ ազատ զգան արտահայտելու այն խնդիրները, որ տակավին լուծված չեն, որպեսզի հնարավոր դառնա լիակատար պատրաստվածությամբ մոտենալ առաջնության մեկնարկի օրվան։

Պետնախարարի մուտքի խոսքից հետո զեկուցել է քաղաքաշինության նախարարը՝ ըստ քաղաքների ներկայացնելով չորս մարզադաշտերում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։ Պետնախարարի՝ թե՛ վերջինիս, թե՛ առանձին շրջանների վարչակազմերի ղեկավարներին ուղղված հարցերին՝ առ այն, թե արդյոք մարզադաշտերի վերակառուցման կամ կահավորման հարցերում կան չլուծվող կամ ձգձգվող խնդիրներ, տրվել է բացասական պատասխան։ Գրիգորի Մարտիրոսյանը գոհացուցիչ է համարել նման արդյունքը։