Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 480.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 637.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Արցախ » Արցախի թիմը դարձել է հանդբոլի Մ 17 տարեկան աղջիկների Հայաստանի չեմպիոն

Արցախի թիմը դարձել է հանդբոլի Մ 17 տարեկան աղջիկների Հայաստանի չեմպիոն

Հոկտեմբեր 9, 2017 17:13 Արցախ, Լուրեր A+ / A-

Untitled

Արցախի և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիաների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 6-ին, Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում մեկնարկած մինչև 17 տարեկան աղջիկների ՀՀ հանդբոլի առաջնությունը, երեկ՝ հոկտեմբերի 8-ին ավարտվել է:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարում առաջին տեղը գրավել է Արցախի թիմը, որը խաղացել է առանց պարտության և վաստակել 6 միավոր:

Երկրորդ տեղը չորս միավորով զբաղեցրել է Երևանի «Շենգավիթ», իսկ երրորդը՝ «Աջափնյակ» (երկու միավոր) թիմերը: Վանաձորի թիմն այս առաջնությունում չի կարողացել ոչ մի հաղթանակ գրանցել և չորրորդ տեղում է:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top