Գլխավոր Լուրեր Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի պարգեւատրման արարողություն

Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի պարգեւատրման արարողություն

3
0

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Նախագահը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ, կարեւորել է վիճակագրական ծառայության աշխատանքը, մաղթել բոլորին հաջողություններ եւ ամենայն բարիք: