Գլխավոր Լուրեր Արցախից 1000 զինծառայող են բերել. Մարտի մեկի գործի մեղադրական եզրակացություն. «Սիվիլնեթ»

Արցախից 1000 զինծառայող են բերել. Մարտի մեկի գործի մեղադրական եզրակացություն. «Սիվիլնեթ»

2
0

«Սիվիլնեթը» գրում է. «Մարտի 1-ի անջատված գործի վարույթը երեկ դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրեց և ուղարկվեց Սահմանադրական դատարան։ Այս որոշումը հրապարակվել է Դատալեքս տեղեկատվական համակարգում, որտեղ բացի իրավական հիմնավորվածության կան նաև ուշագրավ տեղեկություններ։ Մեղադրանքում փաստեր են բերվում, որ Արցախից զինծառայողներ են տեղափոխվել Հայաստան։ Որոշման մեջ դրվագներ կան մեղադրանքից, նշվում է, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ է տեղափոխվել Երևան։ Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:

Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Մասնավորապես որոշման մեջ ասվում է. « 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում հիշյալ 0038 հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: