Չորեքշաբթի , 19 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    22°
    Home » Արցախ » Արցախում ականի պայթյունից տուժածը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

    Արցախում ականի պայթյունից տուժածը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

    Արցախում ականի պայթյունից տուժածը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
    Ապրիլ 12, 2018 15:07 Արցախ, Լուրեր A+ / A-

    Araratnews.amգրել էր Արցախի Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենայի` ականից պայթելու մասին,  որի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել 2  մարդ: Լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ տուժածներից Արամ Մկրտչյանին օրեր առաջ դուրս են գրել:

    Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից այսօր Araratnews.am-ը տեղեկացավ, որ մյուս վիրավորի` Գարիկ Ղահիրյանի վիճակը ծանր` հարաբերական կայուն է, բայց կա դրական դինամիկա. «Ծայրատների ինֆեկցիոն վերքեր ունի: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց գիտակցության է եկել, առանց ապարատի շնչում է: Հիվանդը պարբերաբար ցավեր է ունենում, ցավազրկում են, որ հանգստանա, քնի»:

    Հիշեցնենք՝ 31-ամյա Գարիկ Ղահիրյանի ստորին վերջույթներն անդամահատել են:

    Հիվանդանոցից դժվարացան ասել, թե երբ հիվանդին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top