Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Արցախ » Արցախում աննախադեպ բարդ ուռոլոգիական վիրահատություններ են կատարվել

    Արցախում աննախադեպ բարդ ուռոլոգիական վիրահատություններ են կատարվել

    Արցախում աննախադեպ բարդ ուռոլոգիական վիրահատություններ են կատարվել
    Դեկտեմբեր 5, 2017 20:57 Արցախ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով  ԱՆ գլխավոր մանկական ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, ուրովիրաբուժական բաժանմունքի մանկական վիրաբույժ-ուրոլոգ Սերգեյ Բաբլոյանը «Արևիկ» մանկական բուժմիավորումում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը իրականացրել է Արցախի` համապատասխան խնդիրներ ունեցող երեխաների հետազոտություններ, խորհրդատվություններ ու վիրահատական միջամտություններ:

    Երևան Տոնավաճառ

    Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում հետազոտվել է 40 երեխա, կատարվել 6 բարդ ուրոլոգիական վիրահատություն: Այդ թվում առաջին անգամ իրականացվել է միզապարկ-միզածորանային երկկողմանի անտիռեֆլյուքսային վիրահատություն: Բոլոր վիրահատությունները կատարվել են Արցախի բժիշկների մասնակցությամբ:

    Սերգեյ Բաբլոյանը նշել է, որ այցի նպատակը «Արևիկ» մանկական բուժմիավորումում ուրոլոգիական ծառայության մասնագետների հետ  փորձի փոխանակումն է և հավելել, որ այն կրելու է շարունակական բնույթ:


    Նման թեմաներ

    scroll to top