Շաբաթ , 22 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Rain
    16°
    Home » Արցախ » Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են

    Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են

    Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են
    Հունվար 13, 2018 12:56 Արցախ, Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը:

    Այս մասին «Արցախպրես»-ին ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ, մասնավորապես, «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլյար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:

    Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ:

    «Համաձայն Հանձնաժողովի նախագահի հանձնարարականի՝ մենք ամենօրյա շարունակական ուսումնասիրություններ ենք անցկացնում. մեր ուսումնասիրությունների արդյունքում մյուս ապրանքատեսակների մասով չենք արձանագրել գնային էական փոփոխություններ: Շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը, մասնավորապես, գնային քաղաքականությունը մշտապես մեր դիտակետում է: Ուսումնասիրության ներկայիս արդյունքներով այստեղ չարաշահումներ չկան»,- ավելացրել է Ս. Գրիգորյանը:

    Խոսելով առաջիկայում սպասվող թանկացումների մասին՝ պատասխանատուն նշել է, որ թանկացումներ հնարավոր են միայն այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում են երրորդ երկրից, որն էլ ԵԱՏՄ կազմում չէ:

    «Այդուհանդերձ, այդ դեպքում ևս մաքսատուրքերի փոփոխությունները, որոնք կարող են ազդել որոշ ապրանքատեսակների իրացման գների վրա, ոչ էական են՝ 1-4 տոկոս: Մենք շարունակելու ենք հետևել, որպեսզի այն ապրանքային շուկայում, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, տնտեսական պայմանների փոփոխություններին համահունչ գնային քաղաքականություն վարվի: Եթե պարզենք, որ որևէ տնտեսավարող սուբյեկտ շուկայում անհիմն գներ է բարձրացրել, Հանձնաժողովը օրենքի ամբողջ խստությամբ ենթարկելու է պատասխանատվության»,- պարզաբանել է Ս. Գրիգորյանը:

    րամի:

    Նման թեմաներ

    scroll to top