Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    18°
    Home » Արցախ » Արցախում գնաճ գրեթե չի եղել

    Արցախում գնաճ գրեթե չի եղել

    Արցախում գնաճ գրեթե չի եղել
    Հունվար 13, 2018 16:33 Արցախ, Լուրեր A+ / A-

    Արցախում գնաճ գրեթե չի արձանագրվել, իսկ բյուջեի եկամուտների գերակշիռ մասն ապահովել են 7 հարկատուներ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

    Նրա խոսքով 2017 թ-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս.  «Դա շատ բարձր ցուցանիշ է, եւ վերջին 10 տարիների ընթացքում այդպիսին չենք արձանագրել: Ընդ որում, 15% աճի 6 տոկոսն ապահովվելու է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի հաշվին, այդ թվում 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1.5%-ը՝ շինարարության, 1.2%-ը՝ գյուղատնտեսության եւ շուրջ 3.8%-ը ֆինանսական ոլորտի հաշվին»:

    Կառավարության անդամի խոսքով՝  Արցախում գնաճ գրեթե չի եղել:

     

     

    Նման թեմաներ

    scroll to top