Գլխավոր Լուրեր Արցախում հայագիտական միջազգային գիտաժողով տեղի կունենա

Արցախում հայագիտական միջազգային գիտաժողով տեղի կունենա

2
0

Օգոստոսի 26-ին և 27-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով:

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանի խոսքով՝ միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու գիտական հեղինակավոր հաստատությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանի և Արցախի Հանրապետություններից, այլև եվրոպական մի շարք երկրներից: